News

Թումանյանական շաբաթ թիվ 12 հիմնական դպրոցում

Educational 2014-02-26

Փետրվարի 19-ը Ամենայն Հայոց Բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է: Այս տարի մեծ շուքով և խոնարհումով նշվում է մեծ բանաստեղծի 145-ամյակը:
Վերջին տարիներին հենց նույն օրը տոնվում է ևս մի գեղեցիկ իրադարձություն՝ միմյանց գիրք նվիրելու գեղեցիկ ավանդույթը: Այս երկու նշանակալից իրադարձությունները եզրափակում է «Մայրենիի օրը», որը տոնվում է փետրվարի 21-ին:
 
Վ. Համբարձումյանի անվան թիվ 12 հիմնական դպրոցը ևս անմասն չմնաց վերոնշյալ գեղեցիկ տոների հետ կապված միջոցառումներ անցկացնելուց:
 
Դպրոցում օրեր շարունակ թևածում էր մեծ Թումանյանի շունչն ու ոգին: Կազմակերպվեցին գրական-երաժշտական ցերեկույթներ, բեմականացվեցին հայտնի ստեղծագործություններից «Անբան Հուռին», «Կիկոսի մահը», «Թագավորն ու չարչին»:
 
Գրական խմբակի ղեկավար Ռ. Երիցյանը և երեխաները ստեղծել էին մի յուրօրինակ անկյուն-թանգարան՝ նվիրված մեծ բանաստեղծին:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.