News

Հայոց ցեղասպանության թեման Քալիֆորնիայում ուսումնական ծրագրում ներառելու վերաբերյալ օրինագիծ

Featured 2014-02-26

Հայոց ցեղասպանության թեման Քալիֆորնիա նահանգում ուսումնական ծրագրի մեջ ներառելու վերաբերյալ օրինագիծը, որն առաջ էր քաշվել նահանգի օրենսդիր ժողովի անդամ Ադրիան Նազարյանի և Քաչո Աչաջյանի կողմից, ևս մեկ խոչընդոտ է հաղթահարել ընդունման ճանապարհին: Այս անգամ օրինագիծը միաձայն ընդունվել է Հատկացումների հանձանժողովի կողմից. բոլոր 16 անդամները կողմ են քվեարկել:
Նոր օրինագիծը (AB 1915) պահանջում է Հայոց ցեղասպանության թեման ընդգրկել դպրոցների 7-12-րդ դասարաններում հասարակական գիտությունների բնագավառում ուսուցանվող նյութերի շարքում: Օրինագիծը պահանջում է Կրթության դեպարտամենտից տվյալ թեման ներառել իր հրապարակումներում և ուսումնական նյութերում:
 
Այս պահին Քալիֆորնիան մեկն է այն 11 նահանգներից, որոնք Հայոց ցեղասպանության թեման ներառել են իրենց կրթական ծրագրերում: Քալիֆորնիայի ուսումնական ծրագրում Հայոց ցեղասպանությունը առաջարկվող թեմա է, սակայն դպրոցները պարտավոր չեն հետևել այդ տիպական ուսումնական ծրագրին:
 
Ադրիան Նազարյանի և Քաչո Աչաջյանի առաջարկած օրինագիծն ընդգծում է նրանց հակվածությունը Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցման համակարգային մոտեցման ձեռք բերման հանդեպ: Նախորդ օրինագծի (AB 659) հետ միասին նոր փաստաթուղթը կկազմի մարդու իրավունքների ուսուցման օրիանգծերի փաթեթը:
 
Նշենք, որ նախորդ օրինագիծը կոչ էր անում կրթության դեպարտամենտին ուսումնական ծրագրում ներառել ականատեսների բանավոր վկայությունները  ցեղասպանությունների որոշակի դեպքերի վերաբերյալ, այդ թվում Հայաստանում, Կամբոջայում, Դարֆուրում ու Ռուանդայում: Օրինագիծը միաձայն ընդունվել էր Օրենսդիր մարմնի կոմիտեների կողմից ու Օրենսդիր մարմնի կողմից: Մնում է միայն, որ այն քննարկեն նահանգի Սենատում:
 
Աղբյուրը` news.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.