News

Համակցված դաս՝ Եղեգնաձորի թիվ 1 դպրոցում

Educational 2013-02-19

Եղեգնաձորի թիվ 1 հիմնական դպրոցում տեղի ունեցավ համակցված դաս ռուսաց լեզվից և կերպարվեստից (ուսուցիչներ ` Կ. Սաֆարյան , Ն. Մուրադյան): Դասի թեման էր «Վ. Սուրենյանց. պատմական ժանրի հիմնադիրը հայկական գեղանկարչության մեջ»:

Երեխաները  ռուսաց  լեզվով  ներկայացրին կերպարվեստի  տեսակները,  ժանրերը` հիմնական  շեշտը  դնելով Վ.  Սուրենյանցի  «Ոտնահարված սրբություն» նկարի  վրա: 

Հայ  ժողովրդին  առանձնահատուկ  է  արյան  կանչը: Մեր  էությունն  այպիսին  է, որ  բավական  է  հայրենիքի  հետ  կապված  արտակարգ  իրավիճակ`  կհնչի  արյան  կանչն ու  կելնենք  մեր  թշնամյաց  դեմ:
 
Դասապրոցեսի  ընթացքում  երեխաները  «Ոտնահարված  սրբություն» նկարի միջոցով  տեղեկացան  Թուրքիայում  հայ  ժողովրդի  նկատմամբ  կիրառված  բազմաթիվ  անմարդկային  բռնությունների,  զանգվածային  ջարդերի  մասին:
 
Վերլուծելով  նկարը`  երեխաները  հասկացան,  որ հայրենասեր  նկարիչը մի  խորհուրդ  էլ  ունի. Կապրի  ու  կմնա  այն  ժողովուրդը, որը  չարիք չի  գործում, և  խավարը  չէ  նրա  պաշտամունքը, այլ ճշմարիտ է  իր  գործերով  ու  գնում  է դեպի  Լույսը:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.