News

Բաց դաս «Քիմիա» առարկայից

Educational 2014-02-25

Սևանի թիվ 4 հիմնական դպրոցում կազմակերպվեց բաց դաս «Քիմիա» առարկայից: Դասը կրում էր «Այբուբեն, որից պակասում է վերջին տառը» խորագիրը:
Քանի որ թեման զուգադիպել էր քիմիական տարրերի պարբերական համակարգի հիմնադիր Դ.Ի. Մենդելեևի ծննդյան 180-ամյա հոբելյանին, ուսուցչուհի Ա. Հարությունյանը դասի համար նախապատրաստել էր մեծ քիմիկոսի մեծադիր դիմանկարը, «Դ.Ի. Մենդելեև-180» խորագրով պատի թերթը:
 
Աշակերտները կրում էին 1-28 կարգաթվերով քիմիական տարրերը խորհրդանշող թագեր: Թեմայի յուրացման աստիճանը, ձեռք բերած գիտելիքներ կիրառելու կարողությունը ստուգելու նպատակով ուսուցչուհին հանձնարարեց կատարել ըստ թագերի տարրերի` միևնույն պարբերությունների ատոմների խմբավորման աշխատանք: Պարբերական համակարգի վրա բացատրեցին թե ի՞նչ է պարբերությունը, խումբը, ի՞նչ կառուցվածք ունի ատոմը, ո՞րն է ատոմի զանգվածի որոշման բանաձևը և այլն: Խմբերը գծապատկերեցին իրենց պարբերությունների ատոմների կառուցվածքը` էլեկտրոնային թաղանթներով և օրբիտալներով, գրեցին էլեկտրոնային թաղանթների լրացման բանաձևը:
 
Կատարված բազմաբնույթ աշխատանքը ցույց տվեց, որ թեման յուրացվել է:
 
Աշակերտները գրել էին Դ.Ի. Մենդելեևի կյանքի ու գործունեության վերաբերյալ ռեֆերատներ, ներկայացրեցին նրա մասին ասույթներ, ընդգծեցին Մենդելեևի դերը «Քիմիա» գիտության զարգացման գործում, ինչի մասին վկայում է 101-րդ տարրը նրա անունով կոչելու փաստը:
 
Բաց դասը ծառայեց իր նպատակին. այն է աշակերտների գիտելիքների ամփոփումը, պաբերականության երևույթի հայտնագործումը` որպես գիտական սխրանք ներկայացնելը, ինչպես նաև Դ.Ի. Մենդելեևի իբրև գիտության նվիրյալի, կյանքին ու գործունեությանը  ծանոթացնելը:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.