News

Սպիտակի Վարդանանց թիվ 4 հիմնական դպրոցում տեղի ունեցավ հեքիաթային միջոցառում

Educational 2014-02-25

Սպիտակի Վարդանանց թիվ 4 հիմնական դպրոցում տեղի ունեցավ հեքիաթային միջոցառում` նվիրված Հովհաննես Թումանյանի ծննդյան 145-ամյա տարելիցին: Միջոցառումն սկսվեց Թումանյանի կյանքը պատկերող տեսաֆիլմով: Այնուհետև աշակերտները հնչեցրին բազմաթիվ ստեղծագործություններ` հանդիսատեսին տեղափոխելով Լոռվա հեքիաթային աշխարհ:
Անդրադարձ եղավ Կոմիտասին, քանոնի հնչյունների ներքո հնչեց Կոմիտասի ստեղծագործություններից «Շորոր»-ն: Միջոցառման ընթացքում աշակերտները ներկայացրին Թումանյանի ստեղծագործություններից` «Սուտասանը», «Շունն ու կատուն», «Կիկոսի մահը», «Բզեզի դպրոցը» և «Անուշ» պոեմից հատված:
 
Ավելին, Հայաստանում արդեն մի քանի տարի է մեծ բանաստեղծի ծնդդյան օրը հայտարարվել է գիրք նվիրելու օր: Աշակերտներն անմասն չմնացին.նրանք ևս ակտիվ գտնվեցին և գրքեր նվիրեցին դպրոցին, ուսուչիչներին:
 
Միջոցառմանը ներկա էին Ոստիկանության Սպիտակի բաժնի անչափահասների գործով բաժանմունքի պետ մայոր Նարեկ Խաչատրյանը, նույն բաժանմունքի ավագ տեսուչ մայոր Սիլվա Թորոսյանը, Սպիտակ համայնքի սպորտի, մշակույթի, կրթության, երիտասարդության, սոցիալական հարցերի բաժնի գլխավոր մասնագետ Նազիկ Չոբանյանը, Սպիատակի պետական քոլեջի տնօրեն Ջ. Թանկաբեկյանը` երկու աշխատակիցների հետ:Հյուրերը գրքեր նվիրեցին դպրոցին:
 
Դպրոցի տնօրեն Օֆելյա Պետրոսյանը հանդես եկավ եզրափակիչ խոսքով և մասնակից աշակերտներին շնորհակալագրեր շնորհեց:
 
Ներկաները միջոցառումից հեռացան հուզված, հարստացած թումանյանական փիլիսոփայությամբ` սպասելով հաջորդ բովանդակալից միջոցառմանը:
 
Միջոցառումը կազմակերպել էր ասմունքի խմբակավար Աննա Յաղուբյանը: Կազմակերպչական հարցերում օժանդակել էր դպրոցի հոգեբան Արմինե Մխիթարյանը:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.