News

Բրիտանական ֆիլմերի 12-րդ փառատոն

Featured 2014-02-25

Օրերս մեկնարկեց Բրիտանական ֆիլմերի ամենամյա փառատոնը: Այս տարի այն տեղի ունեցավ «Մոսկվա» կինոթատրոնում, Ջոնաթան Սմիթի՝ սիրո և կորստի մեջ հայտնված արվեստագետների բոհեմական գաղութի մասին պատմող վեպի հիման վրա նկարահանված «Ամառը փետրվարին» ֆիլմի ցուցադրությամբ։
Փառատոնն այս տարի նվիրվում է մեր հասարակության մեջ առկա ներառական և հաղորդակցության խնդիրներին:
 
«Առաջին հերթին մենք ընտրում ենք փառատոնի թեման, թե այս տարի, որ թեման է արդիական: Ապա Մեծ Բրիտանիայում մեր մասնագետները ընտրում են ֆիլմեր, որոնք կարծարծեն ընտրված թեման: Ֆիլմերը պարտադիր պետք է լինեն վերջին արտադրության, ինչպես նաև փառատոնային ֆիլմեր: Իսկ հետո սկսվում են բանակցությունները հենց ֆիլմերի ռեժիսորների հետ, որ ձեռք բերենք ֆիլմերի ցուցադրության իրավունքը: Բավականին երկար գործընթացից հետո հայ հանդիսատեսի դատին ենք հանձնում ծրագիրը»,- նշել է Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը:
 
Փառատոնի շրջանակում կցուցադրվի ինը ֆիլմ մայրաքաղաքում և մարզերում։ Երևանում ֆիլմերը կցուցադրվեն փետրվարի 22-ից մարտի 5-ը «Մոսկվա» և «Նաիրի» կինոթատրոններում: Փառատոնի ֆիլմերը փետրվարի 28-ին ամբողջ օրը կցուցադրվեն «Սինեմա Սթար» կինոթատրոնի սրահներից մեկում։ Մարտի 5-ին նախատեսվում է հատուկ ծրագիր «Նաիրի» կինոթատրոնում: Գորիսում, Գյումրիում և Գավառում ֆիլմերը կցուցադրվեն մարտի 7-ից 16-ը: Բոլոր ցուցադրությունների մուտքը այս տարի նույնպես անվճար է:
 
Փառատոնի շրջանակում կանցկացվի արդեն ավանդական դարձած գրախոսականի մրցույթը, որի գլխավոր մրցանակակիրը կարժանան «iPad Air»-ի։
 
Փառատոնի հյուրերն են Բրիտանական խորհրդի ֆիլմերի բաժնի խորհրդատու Քրիսթին Բարդսլինը և «Պարզամիտ Ջիմը» ֆիլմի ռեժիսոր Մեթ Հալսը:
 
Աղբյուրը` news.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.