News

«Անգլերեն»-ի բաց դաս Ջերմուկի թիվ 1 հիմնական դպրոցում

Educational 2014-02-24

Ջերմուկի թիվ 1 հիմնական դպրոցում «Անգլերեն»-ի առարկայական շաբաթ էր հայտարարված: Ուսուցչուհի Հ.Հարությունյանը տարատեսակ աշխատանքներ էր ներկայացրել: Փետրվարի 21-ին նա 7-րդ դասարանում անցկացրեց բաց դաս՝ «Նվիրում» թեմայով:
Նյութը բավականին հետաքրքիր էր և հուզիչ: Ուսուցչուհու գերնպատակն է երեխաների քննադատական մտածողության զարգացումը, բառապաշարի հարստացումը: Հետաքրքիր էր առաջադրանքներից հատկապես մեկը: Պահանջվում է համեմատել դասագրքի նյութը մի բանակայինի՝ ընկերոջը գրած նամակի հետ: Վերջինս Արմեն Հովհաննիսյանի զինակից ընկերն է, որը դիվերսիայի ժամանակ նրա կողքին է եղել:
 
Երեխաները կարողանում էին իրենց մտքերը անգլերենով հստակ արտահայտել, ճիշտ տրամաբանել՝ գրքի նյութը կապելով կյանքին:
Վերջում գնահատումը կատարվեց և´ աշակերտների, և´ ուսուցչի կողմից՝ օգտագործելով գնահատման սանդղակ:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.