News

Մայրենին զուլալվում է մանկանց շուրթերին

Educational 2014-02-24

Բյուրեղավանի հիմանական դպրոցի V «բ» դասարանում դաս-միջոցառում էր` նվիրված մեր ոսկեղենիկ մայրենիին: Մթնոլորտը մեսրոպյան շնչով էր ողողված:
Մաշտոցի պատգամ-խոսքն իրենց շուրթերին` աշակերտները ներկայացրին հայ ժողովրդի անցած ուղին ու դարերի ծովում թրծված մայրենին, որ դարձել է հայի կենսակերպ, հանապազօրյա հացն ու ջուրը:
 
Աշակերներն աղոթք – ասմունքով, խորհուրդ- խրատով ու ասույթներով փառաբանեցին մայրենի լեզվի անցած հազարամյա ճանապարհը: Ներկայացրին այն քրիստոնեական խորհուրդները, որոնք մեսրոպյան տառերի դասավորությամբ ու թվաքանակով թաքցնում են իրենց մեջ:
 
Ողջ միջոցառման ընթացքում ( դաս-միջոցառման) թվում էր` մայրենին շառաչում է հորդաբուխ Մայր Արաքսի պես, ալիքվում, տարուբերվում` փորձելով գտնել մի լույս հանգրվան աշխարհով մեկ սփռված հայության համար: Իսկ ավարտին երդումն էր շնկշնկում մանկանց շուրթերին, զուլալվում ու ազդարարաում հավատարմությունը մայրենի լեզվին:
 
Միջոցառումը ստեղծագործական բնույթ էր կրում: Գրականության ուսուցչուհի Շ. Մելիքյանը իր ստեղծագործական ջիղը համադրեց` մեծանուն բանաստեղծների մտքերին համադրելով:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.