News

Բաց դաս «Մաթեմատիկա» առարկայից

Educational 2014-02-24

Վանաձորի Պ. Տիչինայի անվան թիվ 20 հիմնական դպրոցի 6- րդ «ա» դասարանում «Մաթեմատիկա» առարկայից անցկացվեց բաց դաս՝ «Ուղղանկյուն: Ուղղանկյունանիստի մակերևույթի մակերեսը, ծավալը» թեմայով, որը վարում էր մեթոդիստ - ուսուցիչ Կարինե Մայիլյանը:
Դասն ապահովված էր անհրաժեշտ կահավորումով: Դասի սկզբում դասանյութի վերաբերյալ հնչեցին բանաստեղծություններ, հանելուկներ:
 
Դասարանը բաժանված էր 5 տարասեռ խմբերի՝ հետևյալ անուններով՝ Դեկարտ, էվկլիդես, Շիրակացի, Պասկալ, Թալես, որոնց մասին համառոտ կենսագրական տեղեկություններ տվեցին տվյալ խմբի անդամները: Ընթերցվեցին աշակերտների՝ հումորով շաղախված շարադրությունները երկրաչափական մարմինների, պատկերների մասին:
 
Խմբերին տրվեց քարտային աշխատանք՝ հաշվել իրենց ստեղծած ուղղանկյունանիստի մոդելի մակերևույթի մակերեսը և ծավալը: Խմբերում աշխատում էին բոլորը, համագործակցում էին, օգնում միմյանց: Այնուհետև խմբերը գնահատեցին միմյանց աշխատանքները: Աշակերտներն արտահայտվում էին ազատ, անկաշկանդ, լրացնում միմյանց մտքերը: Աշխատանքն ընդմիջվեց աշխուժացնող վարժություններով:
 
Դասը հաջողված էր, որի ավարտին դպրոցի տնօրեն Կ. Աթոյանը խրախուսական խոսքեր ասաց աշակերտներին և ուսուցիչ Կ. Մայիլյանին հետաքրքիր և բովանդակալից դասի համար:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.