News

Սկսվել է Հռոմի դիմակահանդեսը

Featured 2014-02-24

Իտալիայի մայրաքաղաք Հռոմում փետրվարի 22-ին մեկնարկել է գունագեղ դիմակահանդեսը: Ավանդույթի համաձայն՝ տոնական միջոցառումները շարունակվելու են երկու շաբաթ ու ավարտվելու են մարտի 4-ին տեղի ունենալիք հրավառությամբ:
Հռոմի դիմակահանդեսի հիմնական տոնակատարությունները, նախորդ տարիների նման, տեղի կունենան Պյացցա դել Պոպոլոյում: Տոնական երթն առաջին օրը կանցնի քաղաքի ամենագլխավոր փողոցներից մեկով՝ Վիա դել Կորսոյով: Մոտակա 11 օրերին հարյուրավոր միջոցառումներ են նախանշված՝ ներառյալ իտալական ավանդական ճաշատեսակների համտես, լավագույն դիմակահանդեսային կոստյումի մրցույթ և տիկնիկային թատրոնի ներկայացում:
 
Հռոմի իշխանությունները վերականգնել են XIX դարից գոյություն ունեցող դիմակահանդեսի ավանդույթը մի քանի տարի առաջ, սակայն այն արդեն լայնորեն տարածված է ու ոչ պակաս հայտնի, քան դիմակահանդեսը Վենետիկում:
 
Առաջին համատեղ դիմակահանդեսը տեղի է ունեցել 2009թ.-ին: Սա իր տեսակի մեջ «փորձ» էր, որը ցույց տվեց հանդիսատեսի հետաքրքրությունը միջոցառման հանդեպ, որը մոռացվել էր ավելի քան 100 տարի:
 
Աղբյուրը` news.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.