News

«Գործն է անմահ, լավ իմացե´ք...»

Educational 2014-02-22

Փետրվարի 19-ին Արարատի մարզի Արգավանդի միջնակարգ դպրոցում կրկին տոն էր՝ գրքի օր, միաժամանակ նշվում էր Թումանյանի ծննդյան օրը: Դպրոցի տարրական դասարանի աշակերտները, ուսուցիչները, 5-6-րդ դասարանի աշակերտները հավաքվել էին միմյանց շնորհավորելու, գրքեր նվիրելու և ստեղծագործող աշակերտների բանաստեղծությունները ունկնդրելու:
6-րդ դասարանցիները ներկայացրեցին Հովհաննես Թումանյանի կենսագրությունից հատվածներ: Ցուցադրվեց Թումանյանի տուն – թանգարանը, նրա գրադարանը: Աշակերտներին իրազեկ դարձվեց, որ կատարվել է Թումանյանի երազանքը՝ իր գրադարանից օգտվել առանց գրքերը վնասելու, այսօր հնարավոր է դարձել  էլեկտրոնային գրադարանի շնորհիվ:
 
Դպրոցի 7-րդ դասարանի աշակերտ Գրիգորյան Խաչիկը կարդաց իր բանաստեղծություններից, որոնք ընկալվեցին մեծ սիրով: 5-րդ դասարանի աշակերտներ՝ Ղևոնդը, Գուրգենը, Հեղինեն, Աննան, Էլենը ներկայացրին իրենց ստեղծագործությունները: Նրանցից լավագույնը համարվեցին Գուրգենի բանաստեղծությունները,Ղևոնդի «Հեքիաթ արջի մասին» ստեղծագործությունը, աքրոստիկոսները,
Աննայի «Եթե ես թռչել կարողանայի» հեքիաթը:
 
Միջոցառմանը հյուր էին նաև Երևանի Մ.Գալշոյանի անվան դպրոցի 5-րդ դասարանի սաները: Նրանք ևս սիրով իրենց հասակակիցներին  ներկայացրեցին իրենց  նկարները, պատմեցին իրենց մասին և վերջում տարրական դասարանի աշակերտներին կենդանիների մասին փոքրիկ գրքեր նվիրեցին:
 
Բարեմաղթանքներով, ծափ-ծիծաղով, ջերմ մթնոլորտում ավարտվեց գրքի տոնը՝ Թումանյանի իմաստությունը թևածեց ողջ դպրոցում:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.