News

Մրցույթ՝ «Փոքրիկ բնագետ» խորագրով

Educational 2014-02-22

Օրերս Գյումրու թիվ 37 ավագ դպրոցում, հինգերորդ դասարանցիների միջև կայացավ ինտելեկտուալ մրցույթ՝ «Փոքրիկ բնագետ» խորագրով:
Աշակերտները նախապես կազմել էին իրենց թիմերը, ընտրել ավագներին, ինչպես նաև իրենց նշանաբանը և թիմի խորհրդանիշը: Մրցույթն անցկացվեց 3 փուլով, յուրաքանչյուրում՝ 30-ական հարց: Փուլերի ընդմիջումներին թիմերն հաջորդիվ ներկաներին տալիս էին տարաբնույթ, հետաքրքիր տեղեկություններ բնագիտական թեմաներով:
 
Մրցույթի հիմնական նպատակն էր երեխաների մոտ սեր արթնացնել բնագիտական առարկաների նկատմամբ, զարգացնել նրանց տրամաբանությունը և արագ կողմնորոշվելու ունակությունը:
 
Մրցույթին ներկա էին դպրոցի տնօրինությունը (ժյուրի), ծնողներ, բարձր դասարանի աշակերտներ՝ որպես երկրպագու, որոնց  աջակցության, ակտիվ մասնակցության շնորհիվ էլ մրցույթն անցավ հետաքրքիր ու լարված մթնոլորտում:
 
Մրցույթի ավարտին բոլոր թիմերն էլ պարգևատրվեցին պատվոգրերով, և ամենակարևորը՝ հաղթեց գիտելիքը:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.