News

Դպրոցականները ծխախոտի ամենամյա ստուգում կանցնեն

Featured 2013-02-19

Տասը տարեկանից բարձր ցանկացած ռուսաստանցի դպրոցականի այսուհետ ծխախոտ օգտագործելու ամենամյա ստուգում է սպասվում։ Ինչպես տեղեկացնում է ԻՏԱՌ ՏԱՍՍ գործակալությունը, նոր կանոնները սահմանել է ՌԴ առողջապահության նախարարությունը։

Նախատեսվում է, որ դպրոցականներն ամեն տարի ստուգում են անցնելու՝ պարզելու, թե արդյոք ծխախոտ օգտագործե՞լ են և քանի՞ գլանակ են ծխել։    

Առողջապահության նախարարության ներկայացուցիչներն այս կերպ ուշադրություն են դարձնելու անչափահասների ծխելու փաստին, քանի որ դրա մակարդակը երկրում շատ բարձր է։
 
Գերատեսչության տվյալներով՝ ծխախոտի առաջացրած հիվանդություններից Ռուսաստանում ամեն տարի մահանում է մինչև 400.000 քաղաքացի։
 
Աղբյուր` www.tert.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.