News

Իմ սիրելի գիրքը խորագրով միջոցառում Ս.Սպանդարյանի անվան թիվ 1 դպրոցում

Educational 2014-02-21

Միշտ դեպի լույսը տանող ճանապարհին ստեղծված գրքերն ու մատյանները հայ ժողովրդի հավերժության գրավականներն են: Հիրավի, արարչական զորությամբ գրված գործերը ստեղծվել են ներքին այն համոզմամբ, որ անպայման գալու է այդ ամենը գնահատելու և իմաստավորելու ժամանակը...
Փետրվարի 19-ին մեծանուն գրող Հովհաննես Թումանյանի ծննդյան օրվան ու գիրք նվիրելու համաշխարհային օրվան էր նվիրված Ալավերդու Ս.Սպանդարյանի անվան թիվ 1 հիմնական դպրոցում դասվար Էլմիրա Խեչումյանի կազմակերպած հարուստ ու բովանդակալից միջոցառումը:
 
Այն նպատակ ուներ քաջալերել ու հորդորել բոլորին, հատկապես պատանիներին, հաճույք ստանալ ընթերցանությունից, հարգանքով վերաբերվել այն բոլոր գրողներին, ովքեր անփոխարինելի դեր են ունեցել մարդկության սոցիալական ու մշակութային առաջընթացի մեջ:
 
Մեր ոսկեղենիկ մայրենիի, գրի և գրչության հանդեպ ակնածալից սերը աշակերտները փոխանցեցին նաև հանդիսատեսին: Այս գեղեցիկ տոնը կարևորեց գրքի դերը և էությունը մեր կյանքում:
 
Դպրոցի սաները կրկին փաստեցին, որ մենք ոգու ժողովուրդ ենք և գիտենք գնահատել, պահպանել և հարստացնել հայոց ժառանգությունը, որը յուրաքնչյուր քաղաքակիրթ ժողովրդի այցեքարտն է, նրա լինելիության գլխավոր նախապայմանը:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.