News

Բաց դաս` «Բառը ափը մեջ» խորագրով

Educational 2014-02-21

Գյումրիի թիվ 25 դպրոցի IV «ա» դասարանում անցկացվեց բաց դաս «Բառը ափը մեջ» թեմայով: Դասը նվիրված էր Մայրենիի տոնին: Աշակերտները ներկայացրին, թե ինչ է բառը, բառապաշարը: Խոսեցին հայոց լեզվի հարստության մասին: Հիշեցին Հ. Թումանյանի խոսքերը բառի մասին:
Անդրադարձան նաև Անդրեյ Բիտովի «Հայաստանի դասերը» ստեղծագործությանը՝ առավել ընդգծելով հայերենի ճոխությունն ու հարստությունը: Դասի հաջորդ հատվածում խոսեցին նորին մեծություն Ստուգաբանության մասին, որը լրացնում է բառի ծննդյան վկայականը և մեր առջև բացում բառի ստեղծման մոգական վարագույրը:
 
Աշակերտները բացահայտեցին բյուր, կենսունակ, վիպակ, ձմերուկ, նավթ, շախմատ,եղեգն, սրինգ, դաշն, կծկվել, շուրթ, մազապուրծ, թացան, չքանալ բառերն և խորհրդավոր թվերը: Ապա այդ բառերը օգտագործեցին բառակապակցութունների և նախադասութունների մեջ:
 
Աշակերտները լավ էին պատրաստված և մեծ ոգևորությամբ էին մասնակցում դասին: Դասը վարեց հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Մարգարիտ Մաթևոսյանը:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.