News

«Մեծագույն գանձը՝ հարուստ գրադարանն է»

Educational 2014-02-21

Տպավորիչ էր ու հետաքրքիր փետրվարի 18-ը Արարատի մարզի Հովտաշատի միջնակարգ դպրոցի V «ա» դասարանի աշակերտների համար: Նրանք դասղեկ Ք. Մարալյանի ուղեկցությամբ եղան Մ. Մաշտոցի անվան Մատենադարանում, ծաղիկներ դրեցին Մաշտոցի հուշարձանին, ծանոթացան հին ձեռագրերին, հարստացրեցին իրենց գիտելիքները պատմություն, աշխարհագրություն, մաթեմատիկա և բնագիտական առարկաներից:
Հինգերորդցիները չնկատեցին, թե ինչպես անցավ ժամանակը: Դուրս գալով բակ՝ երկար ժամանակ չէին ուզում հեռանալ Մատենադարանից: Յուրաքանչյուր հայ պարտավոր է գոնե մեկ անգամ լինել այդ սուրբ վայրում:
 
Ոգևորությունը շարունակվեց նաև փետրվարի19-ին՝ Թումանյանի 145-ամյա տարելիցին: V «ա» դասարանի աշակերտները գրքի նվիրատվության օրը գրադարանին նվիրեցին Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի հեքիաթներից:
 
Աշակերտները գրադարանում կատարեցին նաև գրքի վերանորոգման աշխատանքներ: Այդ օրը Հովտաշատի միջնակարգ դպրոցում օրվա խորագիրը դարձավ «Մեծագույն գանձը՝ հարուստ գրադարանն է»:  

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.