News

Թումանյանական օր Վանաձորի Մովսես Խորենացու անվան թիվ 17 դպրոցում

Educational 2014-02-20

Վանաձորի Մովսես Խորենացու անվան թիվ 17 ավագ դպրոցում թումանյանական օր էր: Ամենայն հայոց բանաստեղծի ծննդյան օրը ուսուցիչներն ու աշակերտները մեծ ոգևորությամբ են նշում, քանի որ Թումանյանի ստեղծագործությունը հայ ժողովրդի հպարտության աղբյուրն է:
11-րդ դասարանի հումանիտար հոսքի աշակերտները կազմակերպել էին մեծ բանաստեղծին նվիրված ցերեկույթ: Արտասանեցին բանաստեղծություններ, քառյակներ, ներկայացրին նաև մեծ բանաստեղծի հասարակական գործունեությունը:
 
Քանի որ թումանյանական շունչն էր իշխում դպրոցում, կազմակերպվեց նաև հանպատրաստից հարցում պատահական աշակերտների՝ 
  1. Ի՞նչ օր է այսօր:
  2. Ի՞նչ գիտեք Թումանյանի մասին:
  3. Արտասանի՝ր  որևէ  բանաստեղծություն:
 
Փետրվարի 19-ին նաև գիրք նվիրելու օրն է, և աշակերտները միմյանց և ուսուցիչներին գրքեր նվիրեցին: Բոլորը տուն գնացին, իրենց հետ տանելով մի լուսավոր խոհ ու տրամադրություն:
 
Կա Մեծարենց, կա Տերյան, և բազում ուրիշ պոետներ կան: Բայց Թումանյանն անհաս Արագածը մեր նոր քերթության:                                                                                                                                                                                                             Ե. Չարենց 

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.