News

Ազգային ավանդույթի հետքերով

Educational 2014-02-20

Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցին Քրիստոսի Սուրբ ծննդյան և աստվածահայտնության օրվանից 40 օր հետո Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցին մեծ հանդիսավորությամբ նշում է 40 օրական մանուկ Հիսուսին տաճարին ընծայաբերելու տոնը՝ Տյառնընդառաջը:
Դպրոցում ձևավորված ավանդույթը չխախտելով այս տարի ևս Թաիրովի միջնակարգ դպրոցի 5-12-րդ դասարաննների մասնակցությամբ նշվեց Տյառնընդառաջի տոնը:
 
Ժողովրդական ասույթի համաձայն Տյառնընդառաջի խարույկը վառում են օրհնված մոմի կրակով, ուստի դպրոցի 11-րդ դասարանի աշակերտները այցելեցին համայնքում գործող Սուրբ Հարություն եկեղեցի, ստացան տիրոջ օրհնությունը, օրհնված մոմով կրակը բերեցին դպրոց և վառեցին խարույկը:
 
Դպրոցի մանկավարժները աշակերտների հետ միասին պտտվեցին խարույկի շուրջը՝ ի նշան տիրոջն ընդառաջ գնալու: Այնուհետև բոլորը օգտվեցին ծիսական աղանդերով պատրստված սեղանից:
 
Աշակերտական խորհուրդը պատրաստել էր բարեմաղթանքների արկղիկ և ծառ, որի վրա փակցված էին ամենատարբեր բարեմաղթանքներ: Տոնը անցավ շատ ուրախ մթնոլորտում:
 
Տոնի մպատակն էր սերունդներին փոխանցել ավանդույթը: Արդյունքում դպրոցի առօրյան դարձավ ավելի հաճելի և բովանդակալից:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.