News

Հովհաննես Թումանյանի ծննդյան 145 ամյակը թիվ 59 դպրոցում

Educational 2014-02-20

Փետրվարի 19-ը՝ Հովհաննես Թումանյանի ծննդյան 145 ամյակը, «Գիրք նվիրելու օր» է: Աշխուժություն է տիրում ամբողջ հանրապետությունում. բոլորը գրքեր են նվիրում միմյանց:
Հակոբ Պարոնյանի անվան թիվ 59 հիմնական  դպրոցում ևս տոնական իրարանցում է: Դպրոցի 5-րդ դասարանի աշակերտները մայրենի լեզվի ուսուցչուհու գլխավորությամբ պատրաստել էին օրվա խորհրդին համապատասխան փոքրիկ միջոցառում և հյուրընկալվել 1-ին դասարաններում:
 
Աշակերտները համառոտ ներկայացրեցին Թումանյանի կյանքն ու գործունեությունը և գրքեր նվիրեցին առաջին դասարանցիներին: Արդեն քանի տարի է դպրոցում ավանդույթ դարձած այս միջոցառումը շարունակվում է ուրախացնել մեր սաներին:
 
Անակնկալ մատուցեցին նաև ՔԶ վարչական շրջանի ոստիկանության աշխատակիցները՝ դպրոցին նվիրաբերելով հետաքրքիր գեղարվեստական գրքեր:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.