News

Միջոցառում` Ազատաշենի հիմնական դպրոցում

Educational 2014-02-20

Ազատաշենի հիմնական դպրոցի բակում մեծ տոնախմբություն էր: 1-9-րդ դասարանի աշակերտները, ուսուցչական անձնակազմը համախմբվել էին խարույկի շուրջ՝ նշելու Տյառնընդառաջի և Սուրբ Սարգսի տոները,որը Ամենայն Հայոց Գարեգին Բ հայրապետի տնօրինությամբ հռչակվել է երիտասարդների օրհնության օր:
Տոնախմբությունը աշակերտները սկսեցին «Հայր մեր»-ով ապա, հայ եկեղեցու պատմության ուսուցչուհի Ն. Մելիքբեկյանի հետ միասին պատմեցին հայ առաքելական եկեղեցու տոների ու նրանց առնչվող ժողովրդական ավանդությունների մասին, որից հետո շրջան կազմեցին, պտտվեցին խարույկի շուրջ: Ապա դասարան առ դասարան դասղեկների հետ միասին ավանդության համաձայն թռան խարույկի վրայից և միմյանց հյուրասիրեցին ավանդական հալվա, գաթա, աղանձ:
 
Տոնախմբության վերջում դպրոցի խոհարարուհի,աշակերտների սիրելի Գայանե տատիկը բոլորին իր պատրաստած աղաբլիթները բաժանեց:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.