News

Բաց դաս «Գլաս Ուորլդ Քամփնի» գործարանում

Educational 2014-02-20

Բյուրեղավանի հիմնական դպրոցի 9-րդ դասարանցիներն այցելեցին «Գլաս Ուորլդ Քամփնի», որպեսզի ծանոթանան ապակու արտադրության տեխնոլոգիական պրոցեսին, սարքավորումներին, պատկերացնեն արտադրության հսկա ծավալները:
Երեխաները շրջեցին արտադրամասով և ականատես եղան արտադրության ամբողջ ընթացքին: Արտադրության համար օգտագործվող հումքը` սոդան, ավազը և կրաքարը, մտնելով վառարան` հալվում են և ստացվում է հեղուկ ապակի, որին հետագայում տրվում է անհրաժեշտ ձևը:
 
Ամբողջ պրոցեսը ավտոմատացված է: Համակարգիչների օգնությամբ հսկվում են պրոցեսի բոլոր պարամետրերը: 
 
Երեխաները այցելեցին նաև քիմիական և ֆիզիկական լաբորատորիաները: Քիմիական լաբորատորիայում ստուգվում է հումքի և արտադրված ապակու մաքրությունը, իսկ ֆիզիկական լաբորատորիայում` արտադրված շշերի ամրությունը, դիմացկունությունը հարվածներին և ճնշմանը:
 
Այցը նպատակ էր հետապնդում նաև առաջացնել սեր «Քիմիա» առարկայի նկատմամբ և օգնել երեխաներին ապագա մասնագիտական կողմնորոշման մեջ: Այցը շատ հետաքրքիր էր և տպավորիչ:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.