News

Եռօրյա սեմինար` Ծաղկաձորում

Educational 2013-02-18

Փետրվարի 8-11-ը Գյումրու N7 հիմն. դպրոցի ուսուցչական անձնակազմի ներկայացուցիչները Ծաղկաձորում մասնակցեցին UNICEF-ի կողմից կազմակերպված եռօրյա սեմինարին, որը վերաբերում էր ԱՌՆ (Աղետների ռիսկի նվազեցման) կրթական ծրագրին:

Այդ սեմինարին Գյումրիի դպրոցներից մասնակցում էր Շիրակի մարզի ամենամեծ աշակերտական հանրույթ ունեցող Գյումրու N7 հիմն. դպրոցը:

Ծրագիրը շարունակական է: Սույն ամսվա վերջին նույն ծրագրի շրջանակներում սեմինար տեղի կունենա Գյումրիում, որին կմասնակցեն դպրոցի ուսուցչական և աշակերտական հանրույթի ներկայացուցիչներ:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.