News

Գրական ցերեկույթ` նվիրված Խ. Աբովյանի «Վերք Հայաստանի» վեպի 155-ամյա հոբելյանին

Educational 2014-02-19

Վաղարշապատի Գր. Նարեկացու անվան թիվ 2 ավագ դպրոցում տեղի ունեցավ գրական հանդիսություն` նվիրված հայ մեծ լուսավորիչ Խ. Աբովյանի «Վերք Հայաստանի» վեպի 155-ամյա հոբելյանին:
Հանդիսությանը մասնակցում էին X - 2 դասարանի աշակերտները (ուսուցչուհի Գ. Այվազյան):
 
Դպրոցի ռեսուրս կենտրոնը գեղեցիկ կահավորված էր: Գրապահարանը ձևավորված էր հարուստ նյութերով և հետաքրքիր նկարներով: Մոմերն ու սպիտակաթույր մեխակները լուսավորեցին սենյակը: Ամեն ինչ շատ կենդանի էր ու իրական: Նա` ինքը Աբովյանը, կենդանացել էր աշակերտների շուրթերին: Նրանք կարևորեցին Աբովյանին ոչ միայն որպես մեծ գրող, այլև որպես մեծ հայ և հայ ժողովրդի պատմության մեջ կարևոր դեր ունեցած անհատ:
 
Կարևոր էր հանդիսության այն պահը, երբ աշակերտները Աբովյանին ներկայացրին հայ և օտար մեծերի գնահատմամբ, որոնց մեջ որպես գեղարվեստական մեծագույն արժեք մնացել ու մնում է Ե. Չարենցի «Դեպի լյառը Մասիս» պոեմը:
 
Հնչում է «Արարատ» երգը… Վառվող մոմերի ներքո աշակերտները ներս են բերում իրենց ձեռքերով պատրաստած «Արարատը»: Հնչեց «Հայաստան» երգը, որը խորհրդանշեց հայ ժողովրդի հավերժությունը` աղերսներ ստեղծելով Աբովյանի և նրա անմահ «Վերքի» հետ:
 
Վերջում աշակերտները պատմեցին Խ. Աբովյանի տուն-թանգարանից ստացած իրենց տպավորությունների մասին: Դրանք թանկ մասունքներ էին, հուշերի փոքրիկ պատառիկներ, որոնք անմոռաց կմնան աշակերտների հիշողության մեջ:
 
X-2 դասարանի աշակերտները ապրեցին ու ապրեցրին, իսկ ներկաները զգացին ու վայելեցին…

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.