News

Միջոցառում ավորման, եկեղեցու, նրա տոների ու ծեսերի նկատմամբ հարգանքի խորացման նպատակով

Educational 2014-02-19

Մատաղ սերնդի ազգային-հոգևոր նկարագրի ձևավորման, եկեղեցու, նրա տոների ու ծեսերի նկատմամբ հարգանքի խորացման նպատակով Արտաշատ քաղաքի թիվ 4 հիմնական դպրոցում կազմակերպվել էր միջոցառում` նվիրված Տյառնընդառաջին, որը կազմակերպել էր Հայոց եկեղեցու պատմության ուսուցչուհի Աննա Գրիգորյանը:
Միջոցառումն սկսվեց Տերունական աղոթքով, որից հետո ուսուցչուհին հակիրճ ներկայացրեց Տյառնընդառաջի խորհուրդը, իսկ հետո աշակերտները հանդես եկան գեղեցիկ գրական – երաժշտական ցերեկույթով:
 
Ներկաներին հաճույք պատճառեց փոքրիկ բեմականացումը` կապված 40 օրական Հիսուս Քրիստոսին տաճար ընծայաբերելուն: 
 
Ամբողջ միջոցառման ընթացքում ներկաներին գերեցին դպրոցի պարի խմբի աղջիկները, իսկ վերջում նրանց գումարվեց ողջ դպրոցը` մեծ շուրջպար բռնելով դպրոցի խարույկի շուրջ: Վերջում բաժանվեցին տոնը խորհրդանշող տարոսիկներ` աղանձով, փոխինդով և հալվայով:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.