News

Տեղի ունեցավ «Դպրոցի արտաքին տեսքի ամանորյա ձևավորում» մրցույթի ամփոփման առաջին փուլը

Educational 2014-02-18

Ս.թ. փետրվարի 18-ին Երևանի թիվ 78 դպրոցում տեղի ունեցավ «Dasaran.am» կրթական ծրագրի, Երևանի քաղաքապետարանի, ՀՀ ԿԳ նախարարության և «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի կողմից հայտարարված «Դպրոցի արտաքին և ներքին տեսքի ամանորյա ձևավորում 2014» մրցույթի մրցանակաբաշխության առաջին փուլը, որի ընթացքում հայտնի դարձան Երևանի այն դպրոցների անունները, որոնց աշխատանքները հայտնվել էին լավագույնների շարքում:
«Dasaran.am» կրթական ծրագրի ցանցում ընդգրկված 959 դպրոցների շրջանում Ամանորյա տոներին ընդառաջ հայտարարված մրցույթին մասնակցել էին 380 դպրոց` ներկայացնելով դպրոցի արտաքին և ներքին տեսքի ամանորյա ձևավորման իրենց աշխատանքները: Այդ նպատակով ստեղծվել էին աշակերտներից, մանկավարժներից և ծնողներից բաղկացած դպրոցական խմբեր, ովքեր լուսանկարել են իրենց աշխատանքներն ու տեղադրել դրանք Dasaran.am կայքում` այդպիսով ներկայացնելով իրենց դպրոցի տոնական տեսքը: Մրցույթի ամփոփման ընթացքում հատուկ կարևորվել էր խմբային աշխատանքը, ինչպես նաև` աշակերտների կողմից ներկայացված ձեռքի աշխատանքները:
 
Մրցանակաբաշխությանը ներկա էին Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետի տեղակալ Անահիտ Մելքոնյանը, մասնակից դպրոցների տնօրեններ, ծնողներ և այլ հյուրեր: Միջոցառմանը ներկա էր նաև «Dasaran.am» կրթական ծրագրի հիմնադիր նախագահ Սուրեն Ալոյանը, ով պատիվ ունեցավ հաղթողներին փոխանցել մրցանակակները: Երևանի թիվ 20 և թիվ 150 դպրոցները արժանացան գլխավոր մրցանակներին՝ ստանալով մեկական համակարգիչ: Ակտիվ մասնակցություն ցուցաբերած ևս 14 դպրոցներ ստացան պատվոգրեր և խրախուսական մրցանակներ:
 
Նշենք նաև, որ մրցանակաբաշխության եզրափակիչ փուլը տեղի կունենա ս.թ. փետրվարի 21-ին` ժամը 14:00, Կրթության ազգային ինստիտուտի հանդիսությունների սրահում (ք. Երևան, Տիգրան Մեծի պող., 67 շենք):

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.