News

Բաց դաս Վանաձորի թիվ 17 ավագ դպրոցում

Educational 2014-02-17

Մայրն ամենաթանկագին էակն է բոլոր արարածների մեջ: Յուրաքանչյուր զավակի համար նա և՛ մանկություն է, և՛ հայրենի հիշատակներ, և՛ ծննդավայր ու օջախ, և՛ կարոտ ու սեր: Մոր սիրտն ամենուր որդու հետ է, հեռվից հեռու, որտեղ էլ որ լինի՝ մայրը նրա հետ է, նրա ուրախության, վշտի ու տխրության հետ:
Ահա այս բովանդակությունն ուներ Վանաձորի Մովսես Խորենացու անվան թիվ 17 ավագ դպրոցի ռուսաց լեզվի ուսուցչուհի Կ. Կոստանդյանի 6 «ա» դասարանում կազմակերպված բաց դասը, որն իր կառուցվածքով լիովին համապատասխանում էր ժամանակակից պահանջներին:
 
Դասը սկսվեց երգի տեսահոլովակով՝ ''Мамины Руки'' վերնագրով: Ուսուցիչը ներկայացրեց մոր և մոր ձեռքերի կարևորությունը: Երեխաները կարդացին և թարգմանեցին ''Мамины Руки'' դասը: Հարցերի միջոցով քննարկվեց դասը: Հետո աշակերտները պատմեցին դասը: Այնուհետև բանաստեղծությունների և նյութերի միջոցով դասի վերաբերյալ լրացուցիչ նյութեր ներկայացրեցին:
 
Ցուցադրվեց և լսվեց Հ. Շիրազի «Մորս սրտի հետ», Պ. Սևակի «Մոր ձեռքերը» բանաստեղծությունները: Պաստառի վրա յուրաքանչյուր աշակերտ իր մայրիկի բնութագիրը ներկայացրեց և գրեց մեկ բառով: Երեխաները երգեցին ''Мама'' երգը: Զուգահեռներ անցկացրեցին դասի նյութի և իրենց ընտանիքի վերաբերյալ:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.