News

Շախմատի միջդպրոցական օլիմպիադա` Ստեփանավանի N 1 դպրոցում

Educational 2013-02-15

Ստեփանավանի N 1 դպրոցում փետրվարի 7-ից-12-ը աշակերտները ոգևորված հետևում էին շախմատի միջդպրոցական օլիմպիադայի ընթացքին: Թվով 26 աշակերտ` երրորդից իններորդ դասարանցիներ, իրենց ունակություններն ու կարողությունները փորձեցին այդ ինտելեկտուալ խաղում:

Առավել  ոգևորիչ  էր  երրորդ  դասարանցիների  ցուցաբերած  խաղը`գրագետ  ու  համառ: Նրանք  երկրորդ  տարին  է,  ինչ  դպրոցում  ներառված  շախմատի  դասերի  շնորհիվ  ծանոթացել  են  այդ  խաղի  գաղտնիքներին: Նրանցից  Արամայիս  Հովհաննիսյանը  և  Արթուր  Բաղդասարյանը  նույնիսկ  պայքարում  էին  մրցանակային  տեղերի  համար: Իսկ  մրցանակային  պատվավոր  առաջին  տեղը  կիսեցին  վեցերորդ  դասարանցի  Արեն  Վարտանովը  և  յոթերորդ  դասարանցի  Արմեն  Առաքելյանը:

Դպրոցական օլիմպիադայի կազմակերպիչներն էին շախմատի  ուսուցչուհի  Օֆելյա Ավագյանը, ֆիզկուլտուրայի  ուսուցիչներ  Եկարերինա Մանուկյանը  և  Արթուր  Չատինյանը:
   

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.