News

Միջոցառում Նոր Երզնկայի միջնակարգ դպրոցում

Educational 2014-02-13

Օրերս Նոր Երզնկայի միջնակարգ դպրոցում իսկական տոն էր: Ամբողջ մանկավարժական կոլեկտիվը և աշակերտները տոնեցին բանակի 22 ամյակը:
Առավոտյան տողանով զինղեկ Կ. Նազարյանը սկսեց օրը: ՀՀ հիմնի հնչյունների ներքո ներս բերվեց հայկական դրոշը: Հանդիպումը զինծառայող փոխգնդապետ Գրիգորյանի հետ շատ խոստումնալից էր և ոգևորող`  հատկապես տղաների համար:
 
Տնօրեն Ե. Մեսրոպյանը հյուրերին ուղեկցեց 11-րդ դասարան ներկա գտնվելու անգլերենի ուսուցչուհի Կ.Տոնապետյանի բաց դասին, որը նվիրված էր Վ.Սարգսյանին: Այն համեմված էր բեմադրությամբ, պարով և երգով: Ընթացքում ցուցադրվեցին ֆիլմեր նվիրված Մոնթե Մելքոնյանին և Վազգեն Սարգսյանին:
 
Շարունակելով օրվա տոնական տրամադրությունը համերգային դահլիճում բոլորը ականատես եղան սաների երգ ու պարին, գեղեցիկ ասմունքին: ՀՀ բանակի հիմնի հնչյունների ներքո միաձուլվեցին կարմիրը, կապույտը և նարնջագույնը:
 
Օրվա վերջում մանկավարժները և աշակերտների մի խումբ այցելեցին գյուղի զոհված ազատամարտիկների գերեզմանին և հարգանքի տուրք մատուցեցին նրանց հիշատակին:
 
Նոր Երզնկայի միջնակարգ դպրոցի մի խումբ մանկավարժներ և աշակերտներ այցելեցին Վ.Սարգսյանի տուն թանգարան:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.