News

Բաց դաս` ծնողների համար

Educational 2013-02-15

Ստեփանավանի թիվ 2 միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ բաց դաս ծնողների համար` նվիրված ապահով համացանցի 10-ամյակին: 7-րդ դասարանցիները ինֆորմատիկայի ուսուցչուհի Նարինե Գագինյանի հետ ծնողներին ներկայացրին համացանցի հնարավորությունները, առավելությունները, թերությունները և վտանգները:

Քննարկվեցին այն բոլոր դեպքերը, որոնք կարող են բացասաբար ազդել երեխաների հոգեբանության և առողջության վրա: Դասի վերջում ծնողներին բաժանվեցին  թերթիկներ՝ 10 խորհուրդներ,  որոնց նրանք կարող են տալ երեխաներին համացանցից  ավելի ապահով օգտվելու համար: 

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.