News

Վանաձորի թիվ 20 դպրոցը ստացավ «Լավագույն կանաչ նախագծի» գլխավոր մրցանակը

Educational 2014-02-11

Ս.թ. փետրվարի 10-ին «Նոր սերնդի դպրոց» ՀԿ-ի և «Dasaran.am» կրթական ծրագրի ներկայացուցիչներն այցելեցին Վանաձորի թիվ 20 հիմնական դպրոց «Լավագույն կանաչ նախագծի» գլխավոր մրցանակը հանձնելու նպատակով:
«Նոր սերնդի դպրոց» հասարակական կազմակերպությունը և «Dasaran.am» կրթական ծրագիրը Քաունթերփարթ ինթերնեշնլի և ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցությամբ հանդես էին եկել հետաքրքիր և նորարարական նախաձեռնությամբ, որը միտված էր նորարարական տեխնոլոգիաների կիրառմամբ բարձրացնել «Dasaran.am»-ին միացած 734.542 աշակերտների և ծնողների շրջանում շրջակա միջավայրի և դրան սպառնացող մերօրյա վտանգների վերաբերյալ իրազեկությունը: «Կանաչ աշխարհ» խաղի նպատակն է գիտելիքների փոխանցման և իրազեկության բարձրացման միջոցով նոր սերնդի մոտ խթանել այնպիսի վարքագծային կանոններ, որոնք կօգնեն էապես նվազեցնել մարդու կողմից բնությանը և էկոլոգիային հասցվող վնասները՝ բարձրացնելով մեր երկրագնդի էկոլոգիական անվտանգությունը:
 
Նախաձեռնության շրջանակներում անցկացվեցին մի շարք միջոցառումներ: Ավելին, «Կանաչ աշխարհ» էջում անցկացվող մրցույթը աշակերտներին  հնարավորություն ընձեռեց խաղի միջոցով ստացած տեսական գիտելիքները տեղափոխել գործնական հարթություն: 
 
Վանաձորի թիվ 20 հիմնական դպրոցի աշակերտներից կազմված խումբը ներկայացրեց լավագույն աշխատանքը, որի համար արժանացավ գլխավոր մրցանակին՝ համակարգչի:
 
Մինչ մրցանակաբաշխության բուն արարողությանն անցնելը կայացավ արդեն իսկ դպրոցի սաների կողմից շատ սիրված «Կանաչ աշխարհ» ինտելեկտուալ խաղի «օֆ-լայն» տարբերակը:  Խաղի անցկացման համար ընտրվեցին Վանաձորի թիվ 20 դպրոցի տարբեր դասարանների տասը աշակերտներ, և 3 փուլով ընթացած խաղի արդյունքում հաղթող ճանաչվեց 6 «բ» դասարանի աշակերտուհի Մարգարյան Զեմֆիրան:
 
Խաղի բոլոր մասնակիցները պարգևատրվեցին խրախուսական մրցանակներով:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.