News

«Մաթեմատիկան գիտությունների թագուհին է» խորագրով մրցույթ Ակնալճի դպրոցում

Educational 2014-02-11

Օրերս Ակնալճի Արա Հարությունյանի անվան միջնակարգ դպրոցում անցկացվեց մրցույթ – վիկտորինա` «մաթեմատիկա» առարկայից VII «ա» և VII «բ» դասարանների միջև:
«Սիրի՛ր մաթեմատիկան» խորագրով մրցույթ-վիկտորինան սկսվեց հայ մաթեմատիկոսների մասին տեղեկություններով: Զուգահեռ աշակերտների կողմից ընթերցվեցին աֆորիզմներ` նվիրված «Մաթեմատիկա» առարկային: Մրցույթը բաղկացած էր հինգ փուլից, որից առաջին չորսը ընդգրկում էին առաջադրանքներ` անցած թեմաներից, ստուգելու թիմերի անդամների մաթեմատիկական գիտելիքները և տրամաբանական կարողուությունները:
 
V փուլում լրացվեց խաչբառ` «գտի′ր գաղտնաբառը», որն էլ հանդիսանում էր մրցույթի խորագիրը:
 
Միջոցառումը անցավ բարձր մակարդակով, այն հետաքրքիր էր, ուսուցողական և բովանդակալից: Մրցույթ-վիկտորինայի կայացմանը նպաստել էին ինչպես դպրոցի մաթեմատիկայի և ինֆորմատիկայի մեթոդմիավորման անդամներ, այնպես էլ ակտիվիստ-աշակերտները և մանկավարժական կոլեկտիվը:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.