News

Ցերեկույթ Գանձակ գյուղի թիվ 2 միջնակարգ դպրոցում

Educational 2014-02-11

Գեղարքունիքի մարզի Գանձակ գյուղի թիվ 2 միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ երաժշտական ցերեկույթ` նվիրված հայոց բանակի կազմավորման 22 ամյակին: Այն կազմակերպել էր աշակերտական խորհուրդը. խորհրդի նախագահ` Ռուզաննա Արսենյանը:
Հայոց բանակը մեր անկախության ամենամեծ ձեռքբերումն է, մեր ազգի պահպանման միակ երաշխիքը, մեր քարտը աշխարհում, մեր սերը ամենուր: Հայրենիքի պաշտպանության մարտում ծնված, պատերազմի բովում թրծված հայ ազգի համար արյուն թափած, հաղթանակների շնորհիվ ամրապնդված, կայունացած 22 – ամյա մեր հզոր ու մարտունակ բանակը իր տոնն է նշում: Նշում է հաղթանակներով, անկոտրում մարտական կամքով ու արիության ոգով: Ռազմահայրենասիրությունը սերունդների դաստիարակության կարևոր պայմանն է, որի ուղղությամբ իրականացվող միջոցառումները պետք է շարունակական լինեն:
 
Ցերեկույթի սկզբում մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին Արմեն Հովհաննիսյանի հիշատակը, գովեստի, շնորհակալական խոսքեր հնչեցրին: Այնուհետև նրանք խոսեցին հայոց բանակի կազմավորման և նրա փառապանծ ուղու պատմության մասին: Հնչեցին հայրենասիրական երգեր, բանաստեղծություններ:
 
Աշակերտները զինվորական համազգեստներով բեմականացրեցին զինվորական առօրյային նվիրված դրվագներ: Հայկական դուդուկի նվագակցությամբ պարեցին ազգագրական պարեր: Միջոցառումը ավարտվեց մոմավառությամբ ի հիշատակ Արմեն Հովհաննիսյանի և բոլոր նահատակ զինվորների: 

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.