News

Միջոցառում Գյումրու թիվ 37 ավագ դպրոցում

Educational 2014-02-10

Օրերս Գյումրու թիվ 37 ավագ դպրոցում կայացավ միջոցառում՝ նվիրված Հայկական Բանակի 22-րդ տարելիցին (դասվար՝ Գայանե Մարտիրոսյան):
Միջոցառմանը ներկա էին դպրոցի տնօրինությունը, ծնողներ, ուսուցիչներ, բարձր դասարանի աշակերտներ, ինչպես նաև «Երկրապահ կամավորների միության Շիրակի մարզային կազմակերպության» անդամները՝ Յուրա Ալեքսանյանի գլխավորությամբ:
 
Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին զոհված ազատամարտիկների և հայ զինվորների հիշատակը, որից հետո միջոցառումն հայտարարվեց բացված: Մուտքի խրոխտ քայլերգով բեմ բարձրացան IV «գ» դասարանի աշակերտները՝ դահլիճին հաղորդելով բարձր, տոնական տրամադրություն: Փոքրիկների ուրախ երգն ու պարը, հայրենիքին և հայկական  բանակին նվիրված ձոները հուզեցին նույնիսկ պատերազմի թոհ ու բոհով անցած ազատամարտիկներին: Յուրաքանչյուր ելույթ արժանանում էր բուռն ծափահարությունների, որն էլ իր հերթին ավելի էր ոգևորում երեխաներին:
 
Միջոցառումն ավարտվեց «Բանակի հիմնի» քայլերգով, իսկ ներկաներիս մեջ, բացի միջոցառումից ստացած հուզիչ տպավորություններից, մնաց հաստատ մի համոզմունք՝ քանի դեռ կան այսպիսի հայրենասեր երեխաներ, հայն ու Հայաստանը կհարատևեն: 

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.