News

Բանակի տոնը Սևանի թիվ 4 հիմնական դպրոցում

Educational 2014-02-10

Գեղարքունիքի մարզի Սևանի թիվ 4 հիմնական դպրոցի առօրյան հագեցած է բովանդակալից միջոցառումներով: Այս անգամ նշվում էր ամենագեղեցիկ տոներից մեկը` Հայոց բանակի 22-ամյակը:
Օրհներգի հնչյունների ներքո ծածանվում էր եռագույն դրոշը և խրոխտ ու հպարտ ներս էին մտնում փոքրիկ «զինվորիկները»: Երեխաները իրենց ողջույնի խոսքը ուղղեցին 22-ամյա բանակին:
 
Շատ վիշապներ են սողացել դեպի հայոց հողը, բայց նրանց կասեցրել է հայոց բանակը: Այսօրվա զինվորը երեկվա Վիշապաքաղ Վահագնի, սպարապետ Վարդանի, Դավթի ու Մարզպետունու սերունդն է, որ ոգի է առել հզոր նախնիներից ու դարձել նրա արժանավոր հետնորդը:
 
Մանկական շուրթերից հնչեցին հիացմունքի ու հպարտության խոսքեր` ուղղված հայ ժողովրդին, նրա հերոսական պատմությանը, հաղթական երթերին:
 
«Զինվորիկները» երդվեցին երբեք չլքել հող հայրենին: Ընկած զինվորները հիշվում են անուն առ անուն` Մոնթե Մելքոնյան, Վլ. Կարապետյան ու էլի շատ –շատերը:
 
Երեխաները խորին խոնարհումով հիշեցին սպարապետ Վ. Սարգսյանին, նրա կատարած մեծ ու անձնվեր գործը և ուխտեցին անառիկ պահել հող հայրենին:
 
Միջոցառումն ավարտվեց Բեռլինն ու Շուշիին թնդացրած հայկական «Քոչարի» պարի կատարումով:
 

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.