News

Միջոցառում` Արմավիր քաղաքի թիվ 8 հիմնական դպրոցում

Educational 2014-02-05

Արմավիր քաղաքի թիվ 8 հիմնական դպրոցի 4-րդ «բ» դասարանի դասվար Անի Բաղդոյանն անցկացրեց մայրենի առարկայից բաց դաս, որի թեման «Մեսրոպյան տառեր» բանաստեղծությունն էր:
Դասը սկսվեց «Մաշտոցյան տառեր» երգի հնչյունների ներքո: Աշակերտները պատմեցին, թե ինչ սկզբունքով են դասավորվել տառերը, բացատրեցին յուրաքանչյուր տառի իմաստը:
 
Ուսուցչուհին ցուցադրեց Գ. Խանջյանի «Հայոց այբուբեն» կտավը և բացատրեց «Է» տառի նշանակությունը: Աշակերտները պատմեցին, թե որ տառերն է ստեղծել Մեսրոպ Մաշտոցը: Արտասանեցին ակրոստիքոսի սկզբունքով գրված աղոթք: Մեսրոպյան տառերը համեմատեցին ընտանիքի, զենքի, մայրիկի, նույնիսկ սիրո հետ: Երդվեցին, որ միշտ կպահպանեն հայոց գրերը և մայրենի լեզուն:
 
Ասացին նաև հետաքրքիր ասույթներ՝ նվիրված մայրենի լեզվին: Դասն ամփոփվեց երեխաների՝ տեղում ստեղծագործած ակրոստիքոսներով «Մեսրոպ» և «Մաշտոց» բառերով, որը ներկայացվեց «Հեղինակի աթոռ» մեթոդի միջոցով: Տեղեկատվությամբ հագեցած և շատ ուսանելի դաս էր: 

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.