News

Հայոց հզոր բանակը 22 տարեկան է

Educational 2014-02-05

Ակնալճի Արա Հարությունյանի անվան միջնակարգ դպրոցում կազմակերպվել էր բովանդակալից միջոցառում` նվիրված Հայոց ազգային բանակի 22-րդ տարելիցին: Միջոցառմանը մասնակցում էին XI «ա» դասարանի աշակերտները:
Միջոցառման նպատակն էր` աշակերտների մոտ բարձրացնել հայրենասեր հային բնորոշ մարտական ոգին, քանզի նրանք են մեր «Անկախության ոսկե սերունդը», ովքեր պետք է իրականացնեն մեր համաժողովրդական մեծ երազանքները: Աշակերտներն իրենց խոսքում շեշտեցին, որ մեր հայրենիքը մի ամրոցի չափ է մնացել` լեռներով շրջապատված: Եվ նրանցից յուրաքանչյուրը պետք է հասկանա, որ ոչ ոք չպետք է կարողանա մագլցել այդ լեռները, ոչ ոք` բացի իրենցից, ովքեր, ժայռերի պես ամրանալով, դառնալով լեռնագագաթների նման վսեմ ու բարձր, և հայրենի լեռների ալպիական բույրով զորացած, ավելի անառիկ ու հզոր պետք է դարձնեն իրենց պապենական ամրոցը` Հայաստանը…
 
XI «ա» դասարանի տղաները շատ էին ուզում, որ այդ խոսքերը հնչեին իրենց սրտի խորքից, որպեսզի էլ ավելի բարձրանա նաև նրանց մարտական ոգին, որովհետև նրանք են վաղվա զինվորը:
 
Շնորհավոր տոնդ, Հայո՛ց բանակ:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.