News

Միջոցառում «Ես քո զինվորն եմ, Հայրենի՛ք» խորագրով

Educational 2014-02-05

Օրերս Լճաշենի Ա. Տեր-Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցում կազմակերպվեց ցերեկույթ` նվիրված Հայոց բանակի կազմավորման 22-րդ տարեդարձին:
Դպրոցում շրջում էր Մոնթե Մելքոնյանի, Վազգեն Սարգսյանի, Մովսես Գորգիսյանի և մյուս առյուծասիրտ հայորդիների ազատաբաղձ ոգին: Փողփողում էր Հայոց եռագույնը:
 
Միջոցառման սկզբում մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին նրանց հիշատակը, որոնց արյան գնով այսօր մենք ապրում ենք ազատ ու անկախ երկրում:
 
Հպարտ ու հաստատուն քայլերով ներս են մտնում զինվորական համազգեստ հագած աշակերտները` «Ես քո զինվորն եմ, Հայրենի՛ք» խոսքը շուրթերին: Սիրտդ լցվում է հպարտությամբ, երբ լսում ես Հայոց բանակին նվիրված խրոխտ երգերն ու գեղեցիկ ասմունքը, հպարտ ու առնական պարերը: Մենք` հայերս, երկար ենք երազել պետություն և այն պաշտպանող բանակ ունենալ: Այսօր դա իրականություն է:
 
Հայոց բանակի տարեդարձի կապակցությամբ մասնակիցներին շնորհավորեցին դպրոցի տնօրեն` Ա.Մուրադյանը, Սևանի տարածքային զինվորական կոմիսարի տեղակալ  կապիտան` Դ. Զարգարյանը և ենթասպա` Ն.Դուլգարյանը:
 
Տիկին Մուրադյանն իր խոսքում նշեց, որ մենք` հայերս լավ գիտենք խաղաղության գինը և նրա հարատևության համար պետք է օրեցօր  զորացնենք մեր սնած ու փայփայած բանակը, ուրախանանք նրա ձեռքբերումներով:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.