News

Միջոցառում` Տավուշի մարզի Թեղուտի միջնակարգ դպրոցում

Educational 2014-02-04

Հայ ժողովուրդը յուրովի է մոտենում իր ազգային յուրաքանչյուր տոնի. մեծարանքով, խոնարհումով, հպարտությամբ, ապրելու և ապրեցնելու ցանկությամբ:
Թեղուտի միջնակարգ դպրոցում տոնական տրամադրությունը պարուրել էր բոլորին. չէ՞ որ Հայոց բանակի մեծարման օրն էր ու գիտեին, որ այդ տոնի համար ընտրվել էր բացառապես այլ ճանապարհ. այն է` 90- ական թվականների պատերազմական շնչից ծնված անկոտրում, ուժեղ բանակի անցած ուղին ներկայացնելու, խրոխտ երգեր երգելուց` մինչև լիաթոք ծիծաղ հարուցող հումորներ:
 
Սկսում է միջոցառումը. տնօրեն Արգամ Թամրազյանն իր հակիրճ, սակայն խոսուն ասելիքով հպարտության զգացողություն է հաղորդում ներկաներին, նաև մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք են մատուցում հերոսաբար ընկածների հիշատակին:
 
Ամանորյա տրամադրությունը` պարուրված բանակի օրվա տոնով հարթակ է հրավիրում վաղվա զինվորներին` 11-րդ և 12-րդ դասարանի տղաներին, որոնք անասելի արագությամբ քանդում ու հավաքում են ավտոմատը:
 
Շատ ուրախ էր դահլիճում.  իսկ ինչու՞ չուրախանալ, չէ՞ որ ունենք հզոր բանակ, որի ահեղ շնչից վախենում է մեզնից միլիոնավոր ավել թշնամին, և վերջապես, ինչու՞ չուրախանալ, երբ դպրոցի կամարների տակ բանակին արժանի հերթափոխ է մեծանում, և ռազմիկի գովքը երգող վաղվա հայ մայր:
 
Քեզ անկոտրում բազուկ ու կորով, Հայոց բանակ: 

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.