News

Հրազդան քաղաքի թիվ 5 հիմնական դպրոցում տոն էր

Educational 2014-02-04

Օրերս ՀՀ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի թիվ 5 հիմնական դպրոցում տոն էր, որտեղ նշվում էր Հայոց բանակի 22 -ամյակը: Միջոցառման նպատակը ռազմահայրենասիրական դաստիարակության խորացումն էր և ապագա զիվորների սերը դեպի հայրենիքը:
Միջոցառումը հագեցած էր և՛ գեղագիտական և՛ ուսուցողական առումներով, որի ընթացքում ներկայացվեց մեր ժողովրդի առասպելական պատմությունից, մինչև ազգային բանակի կազմավորման ու կատարելագործման ժամանակաշրջանը, որն ըստ աշակերտների` ազգային միասնականության օջախն է, իսկ այդ օջախի սյուները` մեր զինվորներն են` հաստատակա՛մ, անկոտրում կամքով և մարդկային ամենաբարձր  հատկանիշներով օժտված:
 
Միջոցառման սկզբում հնչեց ՀՀ Օրհներգը, ներս բերվեց ՀՀ դրոշը: Աշակերտները սկզբում` «Երազ իմ երկիր» երգի հնչյունների ներքո ձևավորվեցին հավերժության նշանը, կենտրոնում` ՀՀ զինված ուժերի զինանշանը:
 
Հատկապես անակնկալ էր ուսուցիչներից մի քանիսի` զինվոր որդիներից նամակներ ստանալը, հենց դահլիճում` «Մարտիկի երգը» կատարման ժամանակ: Պարեց նաև դպրոցի պարի խումբը, ինչպես նաև` մասնակից աշակերտները` իրենց զինվորական կեցվածքով:
 
Միջոցառման վերջում աշակերտնրը կատարեցին ՀՀ Զինված ուժերի հիմնը, որին ոտնկայս և ծափողջույններով մասնակցեցին դահլիճում գտնվող բոլոր ներկաները: Միջոցառման կազմակերպմանը մեծ մասնակցություն է ունեցել նաև աշակերտական խորհուրդը:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.