News

Հայոց բանակի տոնը Արտաշատի թիվ 4 հիմնական դպրոցում

Educational 2014-02-04

Հայոց բանակի տոնի կապակցությամբ միջոցառումներ էին կազմակերպվել Արտաշատ քաղաքի թիվ 4 հիմնական դպրոցում: Դպրոցի զինղեկ Ա. Գրիգորյանը անցկացրեց դասեր` նվիրված ազգային հերոսներին:
Թիվ 4 դպրոցի 9–րդ դասարանի աշակերտները դասղեկ Ն. Բադալյանի ղեկավարությամբ հանդես եկան գրական-երաժշտական ցերեկույթով` մեկ անգամ ևս խորացնելով այն գաղափարը, որ մեր բանակը և՛ մարտունակ է, և՛ մրցունակ,  որի շնորհիվ էլ մենք ապրում ենք խաղաղ պայմաններում:
 
Աշակերտների համար զեկուցումով հանդես եկավ Արտաշատի կապի զորամասի սպա Մխիթար Կազումյանը, որը ներկայացրեց Հայոց բանակի դերն ու նշանակությունը:
 
Միջոցառումների շարքն ամփոփվեց Արտաշատի կապի զորամասում, որտեղ դպրոցի աշակերտները մասնակցեցին զորամասի կազմակերպած միջոցառմանը, ինչպես նաև իրենց ասմունքով և երգերով շնորհավորեցին զորամասի մարտիկներին:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.