News

«Մեր անպարտ բանակը» խորագրով միջոցառում

Educational 2014-02-03

«Մեր անպարտ բանակը» խորագիրն էր կրում Շիրակի մարզի Արթիկի թիվ 2 հիմնական դպրոցում Հայոց բանակի օրվա առթիվ անցկացված միջոցառումը, որը կազմակերպել էր ՄԿԱ գծով փոխտնօրեն Գայանե Նահապետյանը:
Աշակերտները նախ ծաղիկներ դրեցին արցախյան ազատամարտում զոհված դպրոցի երեք սաների հիշատակը հավերժացնող «Ձեր սխրանքն անմահ է» վերտառությամբ փառքի անկյունում, ապա միջոցառումը շարունակվեց դահլիճում:
 
Մասնակիցները ներկայացրին մեր բանակի ստեղծման անհրաժեշտությունն ու  ընթացքը: Շեշտեցին, որ մեր բանակը 22-ամյա այն խիզախ ու առնական տարիքում է, որի համար ոչինչ այլևս սպառնալի չէ:
 
Ներկայացրին խավարից լույս, ահից խիզախություն, խեղճությունից հպարտություն և մահից կյանք տանող այն ուղիները, որոնցով անցել է մեր բանակը և այսօր անպարտ, վստահ ու հաղթական կանգնած է ոչ թե մեր թիկունքում, որովհետև մենք իրավունք չունենք հետ գնալու, այլ մեզ տանում է դեպի այն գալիքը, ուր մեր իղձերի հզոր ու նորոգ հայրենիքն է:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.