News

Բաց դաս Վանաձորի Մովսես Խորենացու անվան թիվ 17 դպրոցում

Educational 2014-02-03

Հունվարի 30-ին Վանաձորի Մովսես Խորենացու անվան թիվ 17 ավագ դպրոցում անցկացվեց բաց դաս «Հայոց պատմություն» առարկայից՝ նվիրված հայ արվեստին և գրականությանը (ուսուցիչ Ս. Թազայան):
Աշակերտների պատասխանները ուղեկցվում էին համապատասխան տեսանյութերի դիտմամբ: Դասի նպատակն էր աշակերտներին ծանոթացնել 1966-ական թթ. հայ մշակույթի գործիչների կյանքին ու գործունեությանը:
 
Տեսանյութերի դիտումից հետո աշակերտները դիմանկարների միջոցով ուրվագծեցին համապատասխան պաստառի վրա ՀՀ հապավումը, որը առնչվում էր նոր թեմայի հետ՝ Հայստանի Հանրապետությունը անկախության ճանապարհին: Աշակերտները խոսեցին նաև պետական խորհրդանիշների՝ գերբի, դրոշի, հիմնի մասին: Դրանից հետո հնչեց ՀՀ օրհներգը:
 
Վերջում, ամփոփիչ խոսքի մեջ, շեշտը դրվեց հայեցի և հայենասիրական դաստիարակության անհրաժեշտության վրա, կարևորվեց բանակի դերը ՀՀ պետականության կայացման գործում:
 
Դասից հետո աշակերտներն ուսուցչի ուղեկցությամբ իրենց հարգանքի տուրքը մատուցեցին արցախյան հերոսամարտին մասնակցած նահատակների հիշատակին՝ ծաղիկներ դնելով դպրոցամերձ այգում տեղադրված խաչքարին:   

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.