News

Վրաստանի Հանրապետության նախագահը ընդունել է Աշոտյանին

Educational 2014-02-03

ԿԳՆ լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ Վրաստանի Հանրապետության նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին ընդունել է պաշտոնական այցով Վրաստանում գտնվող ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին:
Ըստ աղբյուրի, հանդիպմանը մասնակցել են Վրաստանում ՀՀ դեսպան Հովհաննես Մանուկյանը և Վրաստանի կրթության և գիտության նախարար Թամար Սանիկիձեն: Նախարար Արմեն Աշոտյանը փոխանցել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ողջույնն ու բարեմաղթանքները:
 
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել հայ և վրաց ժողովուրդների դարավոր բարեկամությանը, ընդգծվել, որ կրթությունը այն կարևոր հարթակներից է, որը հնարավորություն է տալիս ոչ միայն պահպանել ու փոխանցել ազգային արժեքներն ու ավանդույթները, ճանաչելի լինել պատմությամբ, այլև կարևոր և ամուր հիմքեր է ստեղծում մեր ժողովուրդների միջև՝ բարեկամության ամրապնդման և զարգացման համար: 
 
Կողմերը վստահություն են արտահայտել, որ երկու երկրների նախարարությունների միջև չեն կարող լինել խնդիրներ, որոնց լուծումները համատեղ ջանքերով հնարավոր չլինի գտնել:
 
Աղբյուրը՝ edu.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.