News

Միջոցառում Վարդենիսի Հ. Համբարձումյանի անվան ավագ դպրոցում

Educational 2014-02-01

Վարդենիսի Հ. Համբարձումյանի անվան ավագ դպրոցում 2013-2014 ուսումնական տարինը նշանավորվեց Հայոց բանակի 22 ամյակին նվիրված միջոցառմամբ:
Վարդենիսի Հ. Համբարձումյանի անվան ավագ դպրոցում 2013-2014 ուսումնական տարինը նշանավորվեց Հայոց բանակի 22 ամյակին նվիրված միջոցառմամբ:
 
Բեմահարթակին 5-րդ «բ» դասարանի աշակերտներն էին` ՄԿԱ գծով փոխտնօրեն Մ.Ոսկանյանի և կազմակերպիչ Մ. Արզոյանի գլխավորությամբ: Նրանք ասես նորօրյա հերոսներ լինեին, իրենց հագուստով, կեցվածքով, խրոխտ երգերով:
Միջոցառումն սկսվեց Հայաստանի Հանրապետության դրոշի ծածանման ներքո` օրհներգով:
 
Փոքրիկ աշակերտները նորից ու նորից անմահացրին Զորավար Անդրանիկին, Արամ Մանուկյանին, Վազգեն Սարգսյանին, Մեծն Նժդեհին: Ապացուցեցին, որ մեր բանակը ճիշտ է մեծ դժվարությամբ է ստեղծվել, բայց այն պահպանվում է աչքի լույսի պես:
 
22  տարի առաջ դրվեց Հայոց բանակի կազմավորման հիմքերը: Բանակ, որն այսօր հպարտության առարկա է, բանակ, որը փայլուն կատարեց իր առջև դրված խնդիրը` ազատագրեց Արցախն ու այսօր էլ անառիկ է պահում մեր պետության սահմանները:
 
Միջոցառման կազմակերպիչները հասան իրենց առջև դրված նպատակին` ցույց տալով, թե ինչպես պետք է հայրենասիրություն ոգով դաստիարակել սովորողներին:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.