News

Հաղարծինի դպրոցի աշակերտների այցը զինվորներին

Educational 2014-02-01

Հայոց բանակի կազմավորման 22-րդ տարեդարձի կապակցությամբ Հաղարծինի միջնակարգ դպրոցի աշակերտները այցելեցին Դիլիջանի զորամասերից մեկը` շնորհավորելու սպայական անձնակազմին և զինվորներին:
Տանկային գումարտակի զինվորները ներկայացան գեղեցիկ զորահանդեսով, որի ժամանակ ՊՆ և զորամասի հրամանատարության կողմից պատվոգրերով և մեդալներով պարգևատրվեցին գումարտակի լավագույն սպաներն ու զինվորները:
 
Աշակերտները ևս դատարկաձեռն չէին գնացել, հուշանվերներով և քաղցրավենիքով շնորհավորեցին զինվորներին և սպաներին:
 
Ողջույնի և շնորհավորանքների խոսքերով հանդես եկան Հաղարծինի միջնակարգ դպրոցի աշակերտներ Վիգեն Թամրազյանը, Անի Միրզոյանը և «Պատանի երկրապահներ»-ի Հաղարծինի դասակի հրամանատար Ալլա Բեգլարյանը:
 
Պաշտոնական արարողություններին հաջորդեց հայրենասիրական երգն ու պարը: Զինվորների և աշակերտների համատեղ կազմակերպված գեղարվեստական միջոցառման ընթացքում ելույթ ունեցան գումարտակի շնորհալի զինվորները և Հաղարծինի միջնակարգ դպրոցի աշակերտները:
 
Վերջում գումարտակի սպաները փոքրիկ էքսուրսիա կազմակերպեցին զորամասի տարածքում, աշակերտներին ծանոթացրին զորամասի ռազմական տեխնիկային ու նրա հնարավորություններին:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.