News

Մեգ Ռայանը պատրաստվում է էկրանավորել Վիլյամ Սարոյանի վեպը

Featured 2014-02-01

Ամերիկյան դերասանուհի և կինոպրոդյուսեր Մեգ Ռայանը նկարահանելու է «Իթաքա» վերնագրով ֆիլմ ՝ամերիկահայ գրող Վիլյամ Սարոյանի 1942 թ. գրած «Մարդկային կատակերգություն» վեպի հիման վրա։ Այս մասին գրում է ''The Hollywood Reporter''–ը:
Ֆիլմը դերասանուհու ռեժիսորական դեբյուտն է։
 
Մ. Ռայանը ֆիլմում կատարելու է գլխավոր դերերից մեկը։ Բացի նրանից, ֆիլմում նկարահանվելու են Սեմ Շեփարդը, Մելանի Գրիֆֆիթն ու Ջեք Քուեյդը։ Ֆիլմի պրոդյուսերներն են Թոմ Հենքսն ու «Playtone» ընկերությունում նրա գործընկեր Հերի Գոեցմանը։
 
1943 թ.–ին MGM կինոստուդիան Սարոյանից գնել է վեպի էկրանավորման իրավունքն ու նկարահանել է համանուն ֆիլմ` Միքի Ռունիի և Ֆրենկ Մորգանի մասնակցությամբ։ Ֆիլմն առաջադրվել է հինգ «Օսկարի» և արժանացել է մեկ «Օսկարի»` «Լավագույն սյուժե» անվանակարգում։
 
Ավելացնենք նաև, որ Մեգ Ռայանը հանդիսատեսին հայտնի է «Ֆրանսիական համբույր», «Քեյթը և Լեոն», «Նամակ ձեր համար», «Հրեշտակների քաղաքը» և «Իմ մայրիկի նոր տղամարդը» ֆիլմերով։
 
Աղբյուրը` panorama.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.