News

Եղեգնաձորի թիվ 1 դպրոցը ևս մեծ եռանդով նշեց ՀՀ Բանակի 22-ամյա տարելիցը

Educational 2014-01-31

Եղեգնաձորի թիվ 1 հիմնական դպրոցի 9-րդ և 8-րդ դասարանների աշակերտները, ինչպես նաև միջին դասարանների մի խումբ շնորհալի աշակերտներ հունվարի 25-ին դպրոցի զինղեկ Հ. Արտաշյանի նախաձեռնությամբ այցելեցին 4-րդ բանակային զորամիավորում` շնորհավորելու Հայոց բանակի 22-րդ տարեդարձի առթիվ:
Երեխաները զինվորներին ողջունեցին երգով, պարով և ասմունքով: Նրանց միացան նաև զինվորները և ամենուրեք թնդաց երգն ու պարը: Հայ զինվորի հերոսական կերպարը շատ տպավորիչ էր երեխաների համար:
 
Զորամիավորման սպաները աշակերտներին ցույց տվեցին զինվորների դասասենյակները, նրանց օգտագործելիք զենք-զինամթերքի տեսակները: Աշակերտները հստակ տիրապետում էին իրենց ուսումնասիրած զենքերին: Այդ մասին հայտնեց զորամիավորման հրամանատար, կապիտան Ասրյանը:
 
Թիվ 1 դպրոցի ԱԽ-ը` նախագահ Տիգրան Սահակյանի նախաձեռնությամբ, որոշեց այսուհետ ամեն տարի, այս օրը անպայման այցելել հայոց բանակի քաջարի մարտիկներին:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.