News

Տոն էր Վանաձորի Մովսես Խորենացու անվան դպրոցում

Educational 2014-01-31

Հունվարի 28-ին` բանակի կազմավորման 22-րդ ամյակին նվիրված տոնի կապակցությամբ, Վանաձորի Մովսես Խորենացու դպրոց էր այցելել դասակի հրամանատար կապիտան Վահրամ Մելքոնյանը: Նպատակն էր` ապագա զինվորներին ծանոթացնել բանակի կարգ ու կանոնին: Խոսեց և ծանոթացրեց զինծառայողների պարտականությունների և իրավասությունների մասին, կրկին ու կրկին անգամ սեր ու նվիրվածություն արթնացրեց աշակերտների մեջ դեպի հայրենիքը:
Սեմինարին մասնակցում էին նաև դպրոցի տնօրենը, փոխտնօրենը, ուսուցիչները, զինղեկը: Նրանք իրենց հարցերն ուղղեցին կապիտանին:
 
Յուրաքանչյուրիս պարտքն է ծառայել հայրենիքին:
 
Այս տոնի կապակցությամբ դպրոցում անցկացվեց հրաձգային մրցույթ, որին մասնակցում էին դպրոցի աշակերտները և անձնակազմը: Աշակերտներից առաջին տեղ գրավեց Ամալյա Պետրոսյանը (11-րդ դասարան), հավաքելով 100-ից 63 միավոր:
 
Բանակի 22-րդ ամյակի նվիրված տոնի կապակցությամբ հունվարի 29-ին դպրոցում մեկնարկեց նաև ՀՀ Լոռու մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության և Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի կողմից նախաձեռնած շարադրությունների ամենամյա մրցույթը՝ «Իմ հայրենիքը» խորագրով: Մրցույթի նպատակն է սերնդի ռազմահայրենասիրական դատիարակության զարգացումը, անկախ և հզոր հայրենիքի կերտման գաղափարի խթանումը մեր երիտասարդության շրջանում:
Շարադրությանը մասնակցում էին 6-ից 12-րդ դասարանների աշակերտները:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.