News

Պարույր Սևակի ծննդյան օրվան նվիրված բաց դաս

Educational 2014-01-31

Սևանի ավագ դպրոցի 11-րդ հումանիտար հոսքում (գրականության ուսուցչուհի Ա. Ղազարյան) գեղեցիկ ավանդույթ է դարձել հայ գրողների հոբելյաններին անդրադառնալը:
Հունվարի 24-ին հայ մեծ բանաստեղծ Պարույր Սևակի ծննդյան օրն էր: Տոնին նվիրված միջոցառումը աշակերտնորը ներկայացրեցին յուրատեսակ խնդությամբ:
 
«Մեկ ժամ Սևակի հետ» խորագրով դասը սկսվեց Սևակի ձայնագրությամբ. «Ապրե՜լ, ապրե՜լ, այնպե՜ս ապրել…»: Այնուհետև աշակերտները արտասանեցին այն բանաստեղծությունները, որոնք նրանց հոգուն ավելի հարազատ էին: Իրենց շնորհալի ասմունքով աչքի ընկան Մերի Մարգարյանը, Թերեզա Խաչատրյանը, Իրեն Յոլչյանը:
 
Սևակյան տրամադրությունը փոխանցվեց նաև ներկա ուսուցիչներին: Նրանք նույնպես ասմունքեցին և առանձնացրին հատկապես այն տողերը, որոնք դարձել են յուրատեսակ աֆորիզմներ:
 
Դպրոցի տնօրեն Լ. Մկրտչյանը իր խոսքում ընդգծեց, որ չի կարող վատը լինել այն մարդը,որի հոգում մեծ Սևակից գոնե մի փոքր մաս կա:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.