News

«Ոսկե արծիվը» նվաճեց «Լեգենդ № 17»-ը` որպես տարվա լավագույն ֆիլմ

Featured 2014-01-31

ՌԴ-ի կինեմատոգրաֆիական արվեստի և գիտության ազգային ակադեմիան արդեն հայտարարել է «Ոսկե արծիվ» ամենամյա մրցանակաբաշխության հաղթողներին:
Մրցանակաբաշխության գլխավոր անվանակարգում` «Լավագույն ֆիլմ», մրցանակը շնորհվել է Նիկոլայ Լեբեդևի «Լեգենդ № 17» կինոնկարին: Այն պատմում է հոկեիստ Վալերի Խառլամովի մասին:
 
Մրցանակաբաշխության ժամանակ ռեժիսորին մրցանակը հանձնել է այս տարվա պատվավոր՝ հատուկ մրցանակի դափնեկիր Մարկ Զախարովը: Գլխավոր դերերը ֆիլմում խաղացել են Դանիլա Կոզլովսկին և Օլեգ Մենշիկովը:
 
«Տարվա լավագույն ֆիլմ» անվանակարգում, բացի «Լեգենդ № 17»-ից, մրցանակի էին առաջադրված Ժորա Կրիժովնիկովի «Горько»-ն, Ալեքսանդր Վելեդինսկու «Աշխարհագրագետը խմելու տվեց գլոբուսը», Գեորգի Դանելիայի «Կու Կին-ձա-ձա»-ն և Ֆեոդոր Բոնդարչուկի «Ստալինգրադը»:
 
Ռուսական կինոակադեմիայի կարծիքով, 2013թ.-ի լավագույն ռեժիսորը Ալեքսանդր Վելեդինսկին է:
 
Ելենա Լյադովան և Կոնստանտին Խաբենսկին արժանացել են «Ոսկե արծիվի» `«Լավագույն կնոջ դեր» և «Լավագույն տղամարդու դեր» անվանակարգերում:
 
Հիշեցնենք, որ «Ոսկե արծիվ» ամենամյա մրցանակաբաշխության հաղթողներին որոշում է ՌԴ-ի կինեմատոգրաֆիական արվեստի և գիտության ազգային ակադեմիան, անցկացվում է 2002 թվականից:
 
Աղբյուրը` panorama.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.